Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։
«Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատել են Մարությանի թիմից։
Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։
Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին:
Հայկ Մարությանը հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
