Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում դոցենտ Դավիթ Սևանի Գյուրջինյանը միաձայն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում։

Այս մասին հայտնել են համալսարանից։

Գյուրջինյանը 2023 թվականի մարտի 16-ին նշանակվել էր Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

2023-ին բուհի ռեկտորի ընտրության հետ կապված դատարան երկու հայց կար ներկայացված: Մեկը ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Մյուս հայցը ներկայացրել է բուհը, որպեսզի Կառավարությունը հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները։

Կիսվել սոց․ ցանցերում