«Ամերիկայի ձայնը» գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է գլխավորում է հարազատ՝ «Արդարություն և զարգացում կուսակցության» քարոզարշավը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից առաջ՝ սատարելով երկրում իշխող ուժի թեկնածու Մուրադ Քուրումին։
Քուրումը խոստանում է կառուցել կես միլիոն նոր տներ և ամրապնդել Ստամբուլի դիմակայունությունը՝ հնարավոր երկրաշարժերի դեպքում։
Նրա գլխավոր մրցակիցն է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» թեկնածու, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ում խոսքով, քաղաքում՝ Էրդողանի գլխավորած ուժի վերադարձը իշխանություն կնշանակի անվերահսկելի ու անորակ շինարարության վերսկսում:
«Այս ընտրությունները կարևոր են՝ չլուծված քաղաքային խնդիրներին լուծում տալու համար»,- ասել է Ստամբուլի քաղաքապետը։
2019 թվականին Իմամօղլուի անսպասելի հաղթանակը վերջ դրեց Էրդողանի 30-ամյա տիրապետությանը քաղաքում։ Այն հնարավոր դարձավ քրդամետ կուսակցության և թուրք ազգայնականների նախընտրական դաշինքի շնորհիվ։
Սակայն այդ դաշինքը փլուզվեց, երբ չկարողացավ հաղթանակ ապահովել անցած տարվա նախագահական ընտրություններում, որոնց արդյունքում Էրդողանը պահպանեց նախագահի աթոռը:
Թուրք վերլուծաբան Աթիլլա Եսիլադան կարծում է, որ թեև ընդդիմադիր կոալիցիան մասնատվել է, սակայն Իմամօղլուի՝ հաղթելու շանսերն ավելի մեծ են։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
