Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքում վթարով պայմանավորված գազամատակարարումը դադարեցվել է։
Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
«Այլ կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ժամանակ վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 30-ին ժամը14:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։
