Լիբանանի հрետшկпծության հետևանքով ՄԱԿ-ի 4 խшղшղապահ է տուժել. Իսրшյելը հերքել է իր առնչությունը

Լիբանանի հարավային շրջանների հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի չորս դիտորդ է վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության (UNIFIL) ներկայացուցիչներին։

Գործակալության աղբյուրներն ավելի վաղ  հայտնել էին, որ ՄԱԿ-ի դիտորդներին տեղափոխող մեքենան թիրախավորած հարվածի հեղինակը Իսրայելի բանակն է։

Իսրայելի պաշտպանության բանակը հերքել այս մեղադրանքները՝ նշելով, որ Լիբանանի հարավային շրջաններին մարտի 30-ին հասցված հարվածներին որևէ առնչություն չունի։

Կիսվել սոց․ ցանցերում