Կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրահեռացման առուն

Մարտի 30-ին՝ ժամը 13։59-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «MAZ» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարոդ՝ Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել ջրահեռացման առվի մեջ և կողաշրջվել:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ուղղել այն. վերջինս շարունակել է ընթացքը:

Կիսվել սոց․ ցանցերում