ՏԵՍԱՆՅՈՒԹ․Լոռու մարզ այցի առաջին կանգառը Վանաձորում էր

Լոռու մարզ այցի առաջին կանգառը Վանաձորում էր: Կառավարության ֆինասավորմամբ ընթացքի մեջ են Խորենացի փողոցի գրեթե 1 կմ հատվածի 2 երթեւեկելի գոտիների հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար հատկացվել է շուրջ 273 մլն դրամ: Հրաչյա Ներսիսյան փողոցի 1,1 կմ հատվածում եւս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացվել է 314 մլն դրամ: Միջոցների շուրջ 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Շինաշխատանքները կավարտվեն առաջիկայում։

 

Կիսվել սոց․ ցանցերում