ՆԳՆ-ն մեկնաբանել է ոստիկաների կողմից քաղաքացուն ծեծելու լուրերը (տեսանյութ)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում, ըստ նրա տեղեկությունների, ոստիկանությունը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ։

Վերջինս տեսանյութին կից գրել է․

«Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները Արին Բերդի փողոցի մոտակայքում մարտի 14-ին ծեծելով, վիրավորելով ու նվաստացնելով փորձում են տեղեկություններ կորզել քաղաքացի Վահե Նավոյանից։

Հայաստանի իրավապահները չեն խոսելու ոստիկանական բռնությունների մասին, նման դեպքերի բացահայտումը բացառապես քաղաքացիների վրա է»։

Տեղի ունեցածի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ՆԳ նախարարությունից։

Մեզ հետ զրույցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց․ «Տեսանյութն ուսումնասիրվել է։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»։։

 

https://armtimes.com/hy/article/283855t.me/armtimes_com/3287

Կիսվել սոց․ ցանցերում