Հրդեհ Ստшմբուլի գիշերային ակումբում. զпհերի թիվը հասել է 27-ի

Ստամբուլի գիշերային ակումբում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնում է տեղական NTV հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ տուժել է 8 մարդ, որոնցից 7-ի վիճակը ծանր է։

Կրակը պատել է Ստամբուլի Շիշլի շրջանում 16-հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբը։ Ակումբը փակ է եղել Ռամադան տոնի կապակցությամբ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ հրդեհից առաջ բեմի մոտ պայթյուն է որոտացել։

Ներկայումս հրդեհը մարվել է։ Արտակարգ դեպքի պատճառների հետաքննության շրջանակներում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդու։

Կիսվել սոց․ ցանցերում