«Հայաստանը միանշանակ պարտադրելու է խաղաղություն: Ադրբեջանին պետք է ստիպել, որպեսզի վերադառնա կառուցողական դաշտ և հաշվի նստի նրա հետ, որ ՀՀ-ն ինքնիշխան, սուվերեն երկիր է, ժողովրդավար երկիր է, հաշվի նստի իր դաշնակիցների հետ և հարգի մեր սուվերենությունը»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
Անդրադառնալով 4 գյուղերին՝ Խաչատրյանը նկատեց, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց նոր չէ. «Սա մեր եղած սահմանների վերաարձանագրումն ու վերահաստատումն է, այդ սահմանները կան, որևէ նոր սահմաններ չեն լինելու, դրանց վերահաստատման պրոցեսն է: Ինչը մեր տարածքում է, մերն է, այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, նույն կերպ էլ Ադրբեջանը պետք է ազատի այն տարածքները, որոնք օկուպացրել է»:
Հարցին, թե Արևմուտքից այս առումով աջակցության սպասո՞ւմ են, Խաչատրյանն արձագանքեց, որ Ադրբեջանն այդ երկիրը չէ, որ կարող է արհամարհել միջազգային իրավունքի նորմերը:
«Այն պետությունները, որոնք սկսում են կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը, մարդկության դեմ հանցագործություններ են կատարում, շատ քչերին է հաջողվում միջազգային մեխանիզմների պատժողական մեխանիզմից դուրս պրծնել, ու հաստատ Ադրբեջանը կհայտնվի այդտեղ, եթե շարունակի այս ռազմատենչ մոտեցումը»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
