114 տարեկանում մшհացել է աշխարհի ամենատարեց մարդը

Աշխարհի ամենատարեց մարդը՝ Վենեսուելայի բնակիչ Խուան Վիսենտե Պերես Մորան, 114 տարեկանում մահացել է:

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Խուան Վիսենտե Պերես Մորան ամենատարեց տղամարդն է ճանաչվել 2022 թվականի փետրվարի 4-ին։ Այդ ժամանակ նա 112 տարեկան 253 օրական էր։ 2022 թվականի դրությամբ նա ուներ 11 երեխա, 41 թոռ, 18 ծոռ և 12 կոռ։

Խուան Վիսենտե Պերես Մորան ծնվել է Տաչիրա շրջանի Էլ Կոբրե քաղաքում 1909 թվականի մայիսի 27-ին։ Նա տաս երեխաներից իններորդն է։

Հինգ տարեկանում տղան սկսել է աշխատել հոր և եղբայրների հետ։ Նա օգնել է նրանց հավաքել շաքարեղեգ ու սուրճ, այնուհետև Պերես Մորան դարձել է շերիֆ։ Նա պատասխանատու է եղել հողային և ընտանեկան վեճերի լուծման համար:

Կիսվել սոց․ ցանցերում