Թելելով Ադрբեջшնի թելը՝ Թпւրքիայի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել шկшնապատ դաշտերի «ճիշտ» քարտեզներ տրամադրել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Հայաստանին Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ:

«Մենք կշարունակենք մեր վճռական աջակցությունը տեղերում և միջազգային մակարդակով ականապատ ռիսկերի դեմ պայքարող երկրներին»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հերթական անգամ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ներկայացրած ականապատ դաշտերի քարտեզները հավաստի չեն:

Կիսվել սոց․ ցանցերում