Կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
100 և 1000 մետր վազքի, հրաձգության, սեղանի թենիսի և էստաֆետայի մրցույթներում լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը:

