«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հանուն Հանրապետության կուսակցությունը ողջունում է ապրիլի 5-ին Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակադրմամբ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպման փաստն ու արդյունքները։
Փաստվեց՝ Հայաստանի դիմակայունությունն ու դիմադրողունակությունը բարձրացնելու, ժողովրդավարությունը պաշտպանելու, անվտանգությունը բարձրացնելու, տնտեսության, արդյունաբերության, տեխնոլոգիական զարգացման, ենթակառուցվածքների, էներգետիկ անկախության և անվտանգության գործում մեր երկիրն ունի հավաքական Արևումտքի աջակցությունը։
Մերժում ենք բյուսելյան հանդիպման իրական՝ քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակությունը նսեմացնելու, հանդիպման արդյունքում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները Հայաստանին խոստացված նյութական միջոցներով չափելու անըդնունելի փորձերը։
Ապրիլի 5-ին Հայաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև հաստատվող համագործակցության նոր էջը, նոր մակարդակը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ունենալու է ահռելի ազդեցություն ռեգիոնալ խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացների վրա։
Ամեն ինչ կախված է մեր ջանքից, համառությունից և հետևողականությունը, թե ապրիլի 6-ից սկսած որքան եռանդ կներդնենք ձեռք բերված պայմանավորվածությունները կենսագործելու համար։
