Տարատեսակ քարոզիչների ու սազանդարների միջոցով փորձ է արվում հնարավորինս արժեզրկել ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը։ Նույն շրջանակները մինչ հանդիպումը տարատեսակ կեղծ լուրեր էին տարածում սպասվող միլիարդների ու ռազմական աջակցության մասին, որպեսզի հանդիպումից հետո փորձեն հիասթափություն առաջացնել հանրության մոտ։ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի շրջանակում փորձ է արվում հասարակությանը հուսահատություն ներշնչել՝ համոզելու համար, որ ի զորու չենք որպես պետություն գոյատևելու ու պետք է անպայման ծայրագավառ լինել։
Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը
