Քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգրորյանը գրում է.
90-ականներին, 2000-ի սկզբին միջին մակարդակի պաշտոն զբաղեցրած մեկի հետ եմ խոսում։ ԵՄ-ի թերությունների հետևից է ընկել, ճիշտ է, ռազմահայրենասեր չի ու գեյերի թեման չի հիշատակում, փոխարենը՝ «Լատվիան դատարկվեց, Լեհաստանից մի քանի միլիոն մարդ գնաց, Բուլղարիայի գյուղատնտեսությունը վարի գնաց՝ իրենց պոմիդորի տեղը հոլանդականն է վաճառվում», և այլ ծանոթ փաստարկներ։
Ասում եմ, մի րոպե. նախ, պոմիդորների մասին, ոչի՞նչ, որ ԵԱՏՄ-իդ շնորհիվ ռուսական կիլոանոց տոմատի մածուկը կես կիլո հայկականից էժան է։ Իսկ արտագաղթի մասով՝ Հայաստանից քանի՞ հարյուր հազար մարդ է հեռացել։ Պատասխանում է՝ իրենք են այս երկիրը պահում։
Փաստորեն, իրա նմանների համար ոչ պոմիդորը, ոչ արտագաղթը խնդիր չեն. կարևորը, որ արտագաղթը «ճիշտ» ուղղությամբ լինի՝ դեպի Ռուսաստան։
Բայց պատմությունն իր զվարճալի կողմն էլ ունի. որ լեզվի իմացության հետ կապված՝ միայն հայկական և ռուսական աղբյուրներից օգտվողն ասում է «դու ինչից ես խաբար»։
