ԶԻՆՎПՐՆԵՐ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ

«Հրապարակը» տեղեկացավ, որ օգոստոսի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի զորամասերից մեկում թվով տասը զինվոր թունավորվել է:

Զինվորներից մեկի հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ թունավորվել է տասը զինվոր, նախնական վարկածով՝ սննդից:

Մենք դիմեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին, հասկանալու համար, թե ինչի՞ց են զինվորները թունավորվել: Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդամենը մեկ դեպք են արձանագրել, զինվորն աղիքաստամոքսային խնդրով ընդունվել է հոսպիտալ և արդեն դուրս գրվել: Մենք նաև փորձեցինք պարզել, թե որ ընկերությունն է զորամաս սնունդ մատակարարել, սակայն Արամ Թորոսյանը նշեց, որ այդ հարցին կարող է միայն գրավոր պատասխանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/59ca29e1be7071eab0e4bdd771bfc5b8?fbclid=IwAR1A4y8Guafco7hk5HhcXorAr7XbwhHIfHNLLbl3lSdB6D6XlfGTuiSqg_k

 

Կիսվել սոց․ ցանցերում