Հարցերը քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանազատումը Տավուշի մարզից է սկսվելո՞ւ, արդյոք որոշում կա՞:
«Սահմանազատման հատվածները, այն կարևորագույն սկզբունքները՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային և իրավական, մինչև վերջնական որոշում չլինի այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի մասին, բանակցություններ սկսել չենք կարող, որովհետև դեռևս կոնսենսուս չկա»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը հավելեց՝ սահմանազատումն այդ հատվածից սկսելու մասով որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի. «Իհարկե, բազմաթիվ հարցեր քննարկվում են, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները, բայց հարցեր էլ կան, որոնց շուրջ կոնսենսուս չկա»:
