Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը գրում է.
Հունական Ethnos պարբերականը հրապարակել է հոդված հետևյալ վերտառությամբ՝ «Ադրբեջան. «խավիարային դիվանագիտության» երկերեսանիությունը. ինչպես է Ադրբեջանին դեռ հաջողվում խուսափել եվրոպական պատժամիջոցներից»։
Հոդվածն ուշագրավ անդրադարձ է ԵՄ-Ադրբեջան տեսանելի և ոչ տեսանելի հարաբերություններին։ Հոդվածից հայտնի է դառնում, որ 2024թ․ հունվարին ԵՄ-ն Ադրբեջանին, որպես «Միջին միջանցքի» (Middle Corridor) անդամ պետության, հատկացրել է 10․4 մլրդ եվրոյի ֆինանսավորում։ Այդ միջանցքով կարող են առևտրային բեռնափոխադրումներ իրականացվել, մանավանդ եթե հութի ապստամբները Եմենում, Կարմիր ծովում հարձակում իրականցնեն բեռնատարների վրա։ Տրանսկասպյան այս միջանցքի մյուս անդամներից են նաև Չինաստանը և Ղազախստանը։
Այս հոդվածին դեռ կանդրադառնամ, այժմ նշեմ, որ ԵՄ առաջիկա խորհրդարնական ընտրություններին ընդառաջ եվրոպահայ լոբբին պետք է լրջորեն աշխատի, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չսահմանող, երկդիմի քաղաքականություն իրականացնող, բռնապետություններին աջակցող ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները չվերընտրվեն։
