Շուրջը տեսնելու համար դուրս գանք պարտադրվող սխեմաներից

Մամուլում տեղեկություն է, որ Բրյուսելում Հայաստանի առաջ պայման են դրել՝ ազատվել Ռուսաստանի հետ կապ ունեցող պաշտոնյաներից:
Իհարկե չգիտեմ, թե որտեղից այս տեղեկությունը, այն արդյո՞ք հենց Հայաստանի կառավարության շրջանակից է, եվրոպական աղբյուրներից է, թե մատից է հոտ քաշված՝ ինչպես ոչ հազվադեպ է լինում մեր մամուլում, այդուհանդերձ տեղեկությունը իհարկե միանգամայն տրամաբանական հանգամանքի մասին է:
Պարզապես, Հայաստանն էլ իհարկե կարող է «հակընդդեմ» պահանջ ներկայացնել արեւմտյան գործընկերներին՝ իրենց դեսպանատներից հեռացնել Ռուսաստանի հետ կապ ունեցող պաշտոնյաներին: 😉
Իհարկե հասկանում եմ, որ Բրյուսելում Հայաստանը պահանջ դնողի կարգավիճակում չէ, թեեւ փորձում է անշուշտ բավականին նուրբ վարքագծով դնել Արեւմուտքին պատասխանատվության տակ: Բայց, հենց դրա «տակ» չհայտնվելու համար էլ արեւմտյան գործընկերներն են պարբերաբար պահանջներ դնում եւ դնելու Երեւանի առաջ, ինչպես արտահայտվել եմ բազմիցս:
Իսկ Ռուսաստանի հետ կապ ունեցող պաշտոնյաների վերաբերյալ հնարավոր պահանջը կարող է լինել այդ շարքից:
Հնարավոր է, որ արեւմտյան գործընկերները նաեւ մրցակցություն տեսնեն՝ Հայաստանի կառավարությունում եւ իրենց դեսպանատներում գտնվող՝ Ռուսաստանի հետ կապ ունեցող պաշտոնյաների միջեւ: 😉
Շուրջը տեսնելու համար դուրս գանք պարտադրվող սխեմաներից:
Կիսվել սոց․ ցանցերում