«Մոխրոտի երազները». Ահա թե որ հայտնի դերասաններն են Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալի հերոսները

Սեպտեմբերի 4-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի «Մոխրոտի երազները» հեռուստասերիալը, որի առաջին մանրամասները նախագծի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը վստահել է Tert.am Life-ին:

«Մոխրոտի թեման համաշխարհային գրականության և հեքիաթագրության մեջ հավերժական թեմաներից է, որտեղ խոշորացույցի ներքո քննվում է փոքր մարդու մեծ խնդիրը։ Հասարակության երկու բևեռ, երկու տարբեր աշխարհներ, երկու տարբեր մտածելակերպեր և այդ երկու աշխարհի ներկայացուցիչ–կերպարները խաչվում են մեկ տեղում։ Տվյալ դեպքում՝ գլխավոր հերոսուհին և գլխավոր հերոսը»,- ասաց Դիանա Գրիգորյանը:

Գլխավոր դերասանուհուն մարմնավորելու է երիտասարդ դերասանուհի Անժելիկա Մանուկյանն:

Պրոդյուսերի խոսքով՝ հեռուստասերիալում ներկայացվելու է հոգևոր արժեքների հաղթանակն ընդդեմ նյութական արժեքների:

«Առաջին հարթակում լինելու է սերն իր բոլոր դրսևորումներով: Հայրեր–մայրեր և որդիներ–դուստրեր, զոհաբերություն՝ հանուն ընկերության, բերել ենք մի իրավիճակ, երբ «մենք վերևում ենք, դուք՝ ներքևում» արտահայտությունը հավասարվել է՝ շնորհիվ սիրո, չմոռանալով նաև, որ ցանկացած հաղթանակ ունի իր գինը և այդ գինը հաճախ շատ թանկ է լինում։ Սյուժեի առանցքում կարևորել ենք նաև երազները և դրանց դերակատարումն իրականության մեջ»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում

 

  

Կիսվել սոց․ ցանցերում