Արձանագրե՛ք տղերք․ քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավել են փողոցում վաճառվող ապրանքները (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը շարունակել է հետևողական պայքարը փողոցային անօրինական առևտրի դեմ։

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Կենտրոն վարչական շրջանում առևտրի հիմնական հասցեն Մեսրոպ Մաշտոցի պողոտան է, ինչպես նաև Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկը, որտեղ էլ այսօր հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է իրականացրել։

Շրջայցի ընթացքում մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրությունն է կազմվել՝ 200 հազար դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում