Քարաթափումների հետևանքով երկկողմանի փակ են Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհները

Ապրիլի 11-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև -Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ:

Ավտոճանապարհները երկկողմանի փակ են:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:

Կիսվել սոց․ ցանցերում