Կապան-Քաջարան ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ է (տեսանյութ)

Ապրիլի 11-ին՝ ժամը 19:12-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,3 խմ). ճանապարհը երկկողմանի փակ է:
Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածի երթևեկելի հատվածից. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Կիսվել սոց․ ցանցերում