Ապրիլի 12-ին Տավուշի մարզում ավտովթար է տեղի ունեցել:
Ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի (Մայսիսյան կամրջի մոտ) բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Թ. Թովմասյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Դ. Ղիասյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
