ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին կրկին վիրահատում են

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վիրահատում են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ալեն Սիմոնյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ձեռքի հետ կապված խնդիր ունի և կրկնակի վիրահատում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ընկել էր և վնասել թևը, նրան վիրահատել էին։ Սկզբում բժիշկները մտադրված չեն եղել երկրորդ վիրահատություն կատարել, սակայն հետո զգացել են դրա անհրաժետությունը: Վերջին օրերին Սիմոնյանի հարցազրույցներից, հանդիպումներից երևում էր, որ նա դժվարությամբ է շարժում ձեռքը:

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել սոց․ ցանցերում