Աղոթեք, որ մեր լավ հարևան Իրանը չմտնի արևմուտքի մեր լավ բարեկամների հետ ռшզմաшան հակամшրտության մեջ. Իոաննիսյան

Եթե հավատացյալ եք, ապա աղոթեք, որ այս պատերազմը չզարգանա ու մեր լավ հարևան Իրանը չմտնի արևմուտքի մեր լավ բարեկամների հետ ռազմական հակամարտության մեջ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նկատի ունենալով Իրանի և Իսրայելի միջև վերջին լարվածությունը և շարունակելով.

«Մենք ուզու՞մ ենք, որ արևմուտքից մեզ ասեն, ասենք` «եթե շարունակեք արևմուտքի թշնամի Իրանի հետ առևտուր անել` մեզ հետ առևտուր չեք անի»։

Իսկ մենք ուզու՞մ ենք, որ Իրանը, օրինակի համար, մեզ ասի «Եթե Իրանի թշնամի ԱՄՆ-ի հետ մի հատ էլ զորավարժություն արեցիք` ձեզ էսինչ վատությունը կանենք»»։

Կիսվել սոց․ ցանցերում