Ժամանակը չի ներում նման միամտությունը

Երեկ երեկոյան աշխարհին ցուցադրվել է անվտանգության կարողությունների աճուրդ։ Իրականացվել է Իսրայելի պաշտպանական հնարավորությունների գնահատում։ Առայժմ «աճուրդի կազմակերպիչ»՝ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Իսրայեըլ ցույու տվեց պաշպանվեու և նույնիսկ աննախադեպ հարձակումները հետ մղելուլու զարմանալի ունակություն». Զուգահեռաբար դա վերաբերում էր նաև Իրանի իրական հարձակողական կարողությունների գնահատմանը։ Թվում է, թե հաջորդ փուլը կլինի Իրանի պաշտպանական կարողությունների և Իսրայելի հարձակողական կարողությունների փորձարկումը։ Ինչու՞ էր անհրաժեշտ այս աճուրդը, մենք ժամանակին կտեսնենք։
Առայժմ գլխավորն այն է, որ մասնակիցները ինքնավստահ հայտարարում են զենք օգտագործելու իրենց իրավունքի մասին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի (ինքնապաշտպանության իրավունք):
21-րդ դարը ցույց է տալիս իր իրողությունները. յուրաքանչյուր սուբյեկտ կարող է իր ցանկացած գործողություն արդարացնել ինքնապաշտպանության իրավունքով` լինի դա Ցեղասպանություն, լինի դա էթնիկական զտում, լինի դա տարածքային վերաբաշխում:
Միևնույն ժամանակ մենք հույս ունենք «լեգիտիմ» քառակուսի կիլոմետրերի փրկարար ուժի վրա՝ շարունակելով աջ ու ձախ բաշխել մեր իրավունքները։ Ըստ ամենայնի, մենք դեռ չենք կարողանում հաղթահարել սառը պատերազմի ժամանակաշրջանի կարծրատիպերը։
Բայց ժամանակը չի ներում նման միամտությունը։
Կիսվել սոց․ ցանցերում