Մի վայրկյան հավատանք, որ Արեւմուտքը հայաթափեց Արցախը, որպեսզի Իրանի դեմ պլադարմ ունենա,- ինչպես ՖԲ հայ օգտատերերն են ասում: Բայց չէ՞ որ Արցախում Ռուսաստանի Դաշնության զորախումբն էր, որի երեք զինծառայողից մեկը հաստատ հատուկ ծառայության աշխատակից է: Եւ ՌԴ նախագահն է Ադրբեջանի պաշտոնակցի հետ Ուկրաինայում ,,ռազմագործողություն,, սկսելուց երկու օր առաջ ռազմավարական համագործակցության Հռչակագիր ստորագրել: Դա Իրանի դե՞մ էր՝ մեկ: Երկրորդ, Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով պլացդարմ ստեղծելու հնարավորություն ունեցող Արեւմուտքի ինչի՞ն էր պետք դատարկված Ստեփանակերտը: Եւ վերջապես, իսկ ինչու՞ ռուսական զորախումբն Արցախի դատարկումից կես տարի անց մնում է այնտեղ: Եւ դեռ մնալու է: Որպեսզի Իրանի դեմ Արեւմուտքի ծրագրին կատարյալ օժանդակությու՞ն ցուցաբերի: Իրանն էլ այնքան միամիտ է, որ, ղարաբաղցու ասած՝ գետին նստած ալյու՞ր է մաղում:
Իրանն էլ այնքան միամիտ է, որ, ղшրшբաղցու ասած՝ գետին նստած ալյու՞ր է մաղում
