Արտակարգ դեպք Լոռու մարզում․ գողերը Արծնի գյուղից փորձել են բնակչի խոշոր եղջերավոր անասունները գողանալ․ նրանք Վրաստանի ուղությամբ դիմել են փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին է ահազանգել Արծնի գյուղի վարչական ղեկավար, 43-ամյա Խաչիկ Էգնատոսյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Արծնի գյուղի բնակիչ, 77-ամյա Գևորգ Սերոբյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Դումիկյանի և ավագ տեսուչ Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ որ որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձինք գոմի դռան փականը լինգով կոտրելու միջոցով ապօրինի մուտք են գործել անասնագոմ և այնտեղից փորձել են գողանալ Գ.Սերոբյանին պատկանող 4 գլուխ կովերը, 1 գլուխ երինջը և 1 գլուխ հորթը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունը ավարտին չհասցնելով, անասունները թողնելով սահմանապահ զորքերի հսկողության գոտում (Արծնի գյուղի հարակից տարածքում), դեպի Վրաստանի Հանրապետության ուղղությամբ դիմել են փախուստի:

© https://shamshyan.com/hy/article/2023/08/29/1245197

Կիսվել սոց․ ցանցերում