Տրանսպորտում հարվածել և վիրшվորել են պատգամավոր Հակոբ Ասլանյանին. միջադեպին անդրադարձել է ԱԺ նախագահը (տեսանյութ)

Համացանցում տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:

Տեսանյութին «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով.

«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, 3 պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում