ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված։  Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է նրա կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Գագիկ Սարգսյանը մարտի 13-ին բերման էր ենթարկվել ԱԱԾ, մարտի 14-ին կալանավորվել մեկ ամսով։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր չորս անձի, այդ թվում՝ Գագիկ Սարգսյանի նկատմամբ ահաբեկչության հոդվածով քրեական հետապնդում հարուցելու մասին։

Ըստ կառույցի՝ բացահայտված ահաբեկչության դեպքերն ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ:

Կիսվել սոց․ ցանցերում