Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2024 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Երևանի ավագանու 2-րդ  նստաշրջանի 3-րդ  նիստը։

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Օրակարգի նախագծում 35 հարց է ընդգրկված։

Կիսվել սոց․ ցանցերում