Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սшհմшնամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:

Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը:

Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:

Կիսվել սոց․ ցանցերում