Այո, մենք սոված ենք, այո, Ադրբեջшնը մեզ սпվшմшհ է անում, բայց չենք ընդունում «Տրոյական ձին». Դավիթ Ղահրամանյան

ԼՂ-ում բնակվող ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բաքվից ԼՂ ուղարկվող հումանիտար օգնությանը:

«Բոլոր նրանք, ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Վերածննդի հրապարակ։

Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։

Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ Եթե իշխանությունները ընդունում են այդ բեռը, ապա դրվում է Արցախը կորցնելու մեկնարկը։

Այո մենք սոված ենք, այո Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»։

Դիմում եմ բոլոր առողջ ուժերին, Արցախը իրոք սիրող բոլոր իմ հայրենակիցներին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, եկեք և կանգնեք մեր կողքին»,- գրել է Ղահրամանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամիսների շարունակ ԼՂ բնակչությանը բառի բուն իմաստով սովի մատնելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցները ասօր հայտնել են, թե Կարմիր մահիկի ընկերությունը մարդասիրական օգնություն է ուղարկում Ղարաբաղում բնակվող հայերին։

Կիսվել սոց․ ցանցերում