Նրանք, ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, նրանց խնդիրը շատ կոնկրետ է՝ ապահովել այդ պետության մրցունակությունը։
Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի, այդ մրցունակության ապահովման ձևն ու միջոցը տնտեսական զարգացումն է։
«Տնտեսական զարգացումը ամենակարևոր ինդիկատորն է հետևյալի․ թե ինչքանով ենք մենք, որպես հավաքականություն, աշխատում, ներդնում պետության մրցունակությունը մեծացնելու համար»,- ասել է Փաշինյանը։
