«Սեքյուրիթի Դրիմ»-ի հիմնադիրն ու ընտանիքի անդամները կանչվել են դատախազություն. ուսումնասիրվել է նրանց գույքը

Երևանում արագաչափերի և լուսացույցերի սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը, նրան փոխկապակցված եւս մի քանի անձ՝ Գայանե Վերդյանը, դուստրերը՝ Աստղիկ եւ Տաթեւիկ Ղազարյանները, հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Այս մասին տեղեկանում ենք աշտոնական հայտարարությւնների azdarar.am հարթակից:

Նշվում է, որ նրանց պատկանող գույքերի վերաբերյալ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։

Ըստ ծանուցագրերի՝ հիշյալ անինք Դատախազություն պետք է ներկայանան սեպտեմբերի 4-ին։

Նշենք, որ Ալեքսան Զաքարյանը քրեական հետապնդման է ենթարկվել։ Օգոստոսի 18-ին հաղորդվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների և մի շարք այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու և իրացնելու միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված և վեց մեղադրյալների մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը:

Պետությանը պատճառված վնասի`ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումարից 290.327.078 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում համահիմնադիրների կողմից հատուցվել է, իսկ դեռևս չհատուցված մասով չորս մեղադրյալների գույքերի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցների վրա դրվել են կալանքներ:

Վեց մեղադրյալներից երեքի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիառվել գրավը, երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք:

Կիսվել սոց․ ցանցերում