Թпւրքիшյում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Ապրիլի 19-ին 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում։

Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով ավերածության դեպքեր չեն գրանցվել։

Երեկ ևս՝ ապրիլի 18-ին, ինչպես հայտնել էինք, 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում։

Կիսվել սոց․ ցանցերում