Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Ապրիլի 20-ին՝ ժամը 11:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Ծաղկավան բնակավայրի անտառում, շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը․ հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կիրճից անվնաս դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը։

Կիսվել սոց․ ցանցերում