Թпւրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադрբեջшնի սшհմшնազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը և պայմանավորվածությունը՝ շարունակելու սահմանազատման աշխատանքները:

«Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը կարևոր ներդրում է խաղաղության գործընթացում։ Իրադարձությունների այս դրական զարգացումը, որը ձեռք է բերվել ուղիղ բանակցությունների արդյունքում, կարևոր քայլ է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում։

Նշվել է, որ պաշտոնական Անկարան դրական է գնահատում համաձայնագրի արդյունքները և ողջունում է երկու երկրների միջև բանակցությունների շարունակությունը։

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) — Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) — Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) — Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) — Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Կիսվել սոց․ ցանցերում