«Ամեն տարի չէ, 2008 թվականից բոլորը տվել են այդ խոստումը, ոչ մեկը չի կատարել, որովհետև այդ կատարման ճանապարհը ոչ մեկը չի հասկացել՝ ինչպիսին է: Կոնկրետ գործուն քայլեր որևէ մեկը չի արել մետրոյի կայարանի կառուցման համար»:
Այս մասին այսօր Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ պատասխանելով հարցին, թե ամեն տարի մետրոյի կառուցման մասով խոստում է տրվում, բայց չի արվում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք առաջին անգամ 2023 թվականին իրական նախագիծ ենք պատվիրել Աջափնյակի մետրոյի, և կառուցման նախագիծն ունենալու ենք այս տարվա վերջ և այն դնելու ենք մրցույթի»,- հավելեց նա:
