«Մերսեդես»-ը հայտնվել է Գյումրիի քաղաքապետարանի աստիճաններին. վարորդը պահանջ է ներկայացրել (լուսանկարներ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է  տեղի ունեցել Գյումրիում:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ ականատեսների, անկանոն երթևեկելով քաղաքի կենտրոնական հատվածում, վարել է մայթերի վրայով, այնուհետ՝ մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին:

Վերջինիս մոտեցել են պարեկային ծառայության աշխատակիցները, պահանջել հեռացնել մեքենան, սակայն վարորդը տևական ժամանակ դուրս չի եկել մեքենայից ու պահանջել է քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպում:

Որոշ ժամանակ բանակցություններից հետո պարեկներին հաջողվել է վարորդին դուրս բերել մեքենայից: Վերջինս ձերբակալվել է:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Կիսվել սոց․ ցանցերում