Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննության նպատակով ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան։

Այս մասին «Հայկական ժամանակ» -ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը։

Նա որպես վկա հարցաքննվում է «քիմիկների զորամասի» գործով։

«Գասպարյանը հարցաքննվել է, սակայն հարցաքննությունը դեռ չի ավարտվել, շարունակվելու է մյուս նիստի ընթացքում»,- ասաց Գևորգյանը։

Կիսվել սոց․ ցանցերում