«Մենք հիմա ավելի մոտ ենք խնդրի լուծմանը (խաղաղության համաձայնագրի ստորագրմանը -խմբ), քան երբևէ, նախկինում մենք շատ հեռու էինք սրանից»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ նախկինում Հայաստանն ու Ադրբեջանը նույնիսկ չեն կարողացել պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ։
Ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում՝ Ալիևը հավելել է՝ նախկինում նույնիսկ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, խաղաղության համաձայնագրի նախագիծ չի եղել։
«Պարզապես պետք է մանրամասները մշակել: Իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- նկատել է նա:
