Ժամանակին ասվածն արժանանում էր հայհոյանքի, անեծքի ու սպшռնալիքի

Հայերն ու ադրբեջանցիները խաղաղություն են ուզում, բայց չեն ուզում վճարել խաղաղության համար, համակերպվելով, որ այդ գինը շարունակեն վճարել 18-20-ամյա հայերն ու ադրբեջանցիները. 2014 թվականի մի քննարկումից
2014 թվականին Թբիլիսիում ադրբեջանցի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովի, բրիտանացիներ Թոմաս դե Վաալի և Լորենս Բրոերսի հետ մասնակցում էի պանելային քննարկման:
Այդ քննարկման ժամանակ ասացի, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղություն են ուզում, ինչպես աշխարհի բոլոր մյուս ժողովուրդները, բայց հայերն ու ադրբեջանցիները պատրաստ չեն խաղաղության համար գին վճարել և այդ գինը վճարում են շփման գծում և սահմաններին կանգնած 18-20-ամյա հայերն ու ադրբեջանցիները:
Քննարկումից հետո Թաբիբը, որ հետ պանելային քննարկման մասնակցել եմ նաև Չեթեմ Հաուսում և Բրյուսելում, ինձ մոտեցավ և ասաց, որ իմ ձևակերպումը շատ է հավանել:
Այսօր, տեսնելով հայրենի Տավուշում դրված հայ-ադրբեջանական սահմանային սյունը, հիշեցի 10-ամյա վաղեմության այդ քննարկումը: Ցավոք, մեր տղայական, հանցավոր մաքսիմալիզմն ու հակառակորդի ուժերը ճիշտ չգնահատելը մեզ տարավ մի իրավիճակի, երբ մենք այլևս խաղաղության համար չենք վճարում, մեզ պարտադրում են վճարել այնպես, ինչպես իրենք են ուզում և այնքան, ինչքան պետք է:
Ու հիմա, իմ ընկերները գրում են՝ ինչո՞ւ մի բան չեմ գրում:
Ի՞նչ գրեմ…
Ամեն ինչ ասվել է ժամանակին:
Ժամանակին ասվածն արժանանում էր հայհոյանքի, անեծքի ու սպառնալիքի:
Հիմա էլ նույնը կլինի:
Թող խոսեն այս իրավիճակին հասցնելու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ:
Կիսվել սոց․ ցանցերում