Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Երևանի Իսակովի պողոտայում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կաթվածահար են արել երթևեկությունն ու խցանումներ առաջացրել։ Նրանք փորձել են փակել ճանապարհը:

Հավաքված քաղաքացիների գործողությունները ուղեկցել են սեռական բնույթի կոպիտ հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով։

Իրավապահները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել։

Կիսվել սոց․ ցանցերում