Վրաստանի խորհրդարանի կողմից քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը, եթե ընդունվի, բացասական հետևանքներ կունենա երկրի եվրաինտեգրման գործընթացի վրա։ Նման նախազգուշացում է արել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքը բացասաբար կանդրադառնա Սաքարտվելոյի եվրաինտեգրման ընթացքի վրա»,- ասել է նա։
Լիտվան Վրաստանի համար այս անվանումը պաշտոնապես օգտագործում է 2018 թվականից։
Նաուսեդան կիսվել է վրացական հասարակության տրամադրությունների մասին իր տեսլականով։
«Սաքարթվելոյի քաղաքացիական հասարակությունը բազմիցս հստակ արտահայտել է, որ իր երկրի ապագան տեսնում է Եվրոպայի հետ միասին՝ որպես դրա մի մաս։ Ժողովրդավարության և ազատության սկզբունքները չեն կարող անտեսվել»,-ասել է նա։
