Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Մինչ լրատվամիջոցների ուշադրությունը ավելի շատ ուղղված է Կիրանցի ճանապարհի փակ լինելուն, տեղի է ունենում մեկ այլ էական իրադարձություն:
Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց՝ հայկական կողմից, և Բաղանիս-Այրում-Ղուշչու Այրում-Աշաղը Ասկիպարա-Մազամ-Խեյրիմլի հատվածում, տեղի է ունենում նոր շփման գծի ձևավորում, որը, Հայաստանի իշխանությունների պնդումով, սահմանազատում/սահմանագծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Դժվարանում եմ ասել, թե ինչքան է տևելու կիրանցցիների, ոսկեպարցիների և մեր Նոյեմբերյանի ժողովրդի հասկանալի, արդար ցասումը գործող իշխանությունների հանդեպ, բայց գալու է մի պահ և այդ պահը շատ մոտ է, օրերի հարց, երբ Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ ուժերը կանգնելու են ճիշտ այն գծի երկայնքով, որի հիմքը 1920թ օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագիրն է, 1976 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզն ու այսօրվա գուգլ մափսը:
Թ.Հ.
Դովեղ, 25 ապրիլի, 2024թ
