Չգիտեմ, թե սա երբ է եղել, բայց հաղորդագրությունն ասում է, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Թեհրանում հարցազրույց է տվել ու հայտարարել, որ «Հայաստանը և Իրանը պետք է ռազմական դաշինքի պայմանագիր» կնքեն։ Ադրբեջանի էլ ուրիշ ցանկոթյուն չկա, որ իրականացնե՞ք։ Մնում էր Հայաստանի ու Իրանի միջև ռազմական պայմանագրային դաշինքը և ամբողջ աշխարհը շրջվի մեր դեմ ու ստիպված լինի պաշտպանել Ադրբեջանին, ում թիկունքին Իսրայելն է իր անգերազանցելի լոբբինգով․․․
Ի դեպ՝ Իրանից հաղորդում են, որ սաստիկ «պետականամետ» վոյաժի քավորն էլ ՀՅԴ-ն է ու Իրանում ՀԱԵ թեմը․․․
Այս ուժը որոշե՞լ է իսպառ վարի տալ մի բուռ մնացած Հայասանի Հանրապետությունը․․․
Չնայած լավ են անում՝ 2021-ին իշխանությանն էլ էր ձեռնտու, որ իրենք ընդդիմությունը լինեն, ժողովրդի մի հատվածին էլ․․․
Արդար է․․․

