Մենք փուլ-փուլ ընդհանրապես պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Նիկոլ Փաշինյան

Ժամանակն է շատ հստակ արձանագրել, որ շրջնառության հարկի համակարգը դեֆորմացնում է ընդհանրապես տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք  է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց բարգավաճմանը»,- ասաց նա:

«Մենք փուլ-փուլ ընդհանրապես պետք է շրջանառության հարկի համակարգից հրաժարվենք»,- ասաց նա և նշեց, որ հարկային համակարգը այն է, ինչ քաղաքացին վճարում է պետություն ունենալու համար:

Վարչապետը նկատեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է զգան, որ իրենց վճարած հարկերը, ամեն մի լուման բավարար արդյունավետությամբ վերադառնում է իրենց:

Կիսվել սոց․ ցանցերում